Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 10 000-ը
Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 10 000-ը

Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 10 000-ը: Վերջին 24 ժամում զոհվել է 607 մարդ:

Ֆրանսիայի առողջապահության նախարարության փոխանցմամբ, 7091-ը զոհվել է հիվանդանոցներում, 3237-ը՝ ծերանոցներում:

Այս պահի դրությամբ, Ֆրանսիայի հիվանդանոցներում բուժում է անցնում 30 000 վարակակիր, նրանցից 7131-ն ինտենսիվ թերապիայի բաժանմունքում է: