Ֆրանսիայում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը
Ֆրանսիայում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը

Ֆրանսիայում գրանցվել է Չինաստանում տարածված կորոնավիրուսի առաջին դեպքը:

Հիվանդության մեկ դեպք է գրանցվել Փարիզում, իսկ երկրորդը՝ Բորդոյում:

Հիշեցնենք, որ մինչ այդ Չինաստանում տարածված վարակի դեպքեր են գրանցվել ԱՄՆ-ում, Թայլանդում, Հարավային Կորեայում, Ճապոնիայում, Թայվանում և Սինգապուրում:

Չինաստանում վարակվածների թիվը հասնում է 900-ի: Զոհվել է 26 մարդ: