Ֆրանսիայում արձանագրվել է «կովիդ 19»-ի 9 784 նոր դեպք, մահացել է 198 պացիենտ
Ֆրանսիայում արձանագրվել է «կովիդ 19»-ի 9 784 նոր դեպք, մահացել է 198 պացիենտ

Վերջին 24 ժամվա ընթացքում Ֆրանսիայում արձանագրվել է «կովիդ 19»-ի 9 784 նոր դեպք: Վարակից մահացել է 198 մարդ: Այս մասին տեղեկությունը տարածում է «Ռոյթերսը»՝ հիմնվելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:

Համավարակի սկզբից Ֆրանսիայում արձանագրվել է վարակման 2 270 573 դեպք, այստեղից մահացել է 52 410 վարակված: Ինտենսիվ թերապիայի բաժանմունքում հիվանդների թիվը 3 756 է: Երկիրը վարակի տարածման տեսանկյունից աշխարհում զբաղեցնում է չորրորդ տեղը: