Ֆրանսիայում արձանագրվել է «կովիդ 19»-ի 20 489 նոր դեպք
Ֆրանսիայում արձանագրվել է «կովիդ 19»-ի 20 489 նոր դեպք

Ֆրանսիայում անցած օր ու գիշերվա ընթացքում արձանագրվել է «կովիդ 19»-ի 20 489 նոր դեպք, վարակից մահացել է 867 մարդ:

Տեղեկատվությունը տարածում է «Գարդիան» հրատարակությունը, հիմնվելով Ֆրանսիայի առողջապահության նախարարության տվյալներին:

Ներկայումս երկրի հիվանդանոցներում բուժվում է 24 904 վարակված, որից 2 605-ը վերակենդանացման բաժանմունքում են:

Համավարակի տարածումից ի վեր Ֆրանսիայում արձանագրվել է «կովիդ 19»-ի ավելի քան երկու միլիոն դեպք, այստեղից մահացել է 66 282 մարդ: