Դոնալդ Տուսկ. Դոնալդ Թրամփը աղոթում է Եվրամիության փլուզման համար
Դոնալդ Տուսկ. Դոնալդ Թրամփը աղոթում է Եվրամիության փլուզման համար

Դոնալդ Թրամփը հանարավոր է, Եվրամիության ամենամեծ մարտահրավերն է, քանի որ նա աղոթում է միության փլուզման մասին,- այս հայտարարությամբ հանդես է եկել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

«Պատմության մեջ առաջին անգամ է տեղի ունենում նման նախադեպ, որ Ամերիկայի նախագահը հանդես է գալիս Եվրոպայի միասնության դեմ: Նա աջակցում է Բրեքսիթին և աղոթում միության փլուզման համար»,- հայտարարել է Դոնալդ Տուսկը՝ գերմանական թերթին տված հարցազրույցում:

Լեհաստանի նախկին վարչապետ Դոնալդ Տուսկը մի քանի օրից պաշտոնապես լքելու է Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնը, որն զբաղեցնում էր 5 տարի: Նա դարձել է «Եվրոպայի ժողովրդական կուսակցության» ղեկավար: