Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինին հրավիրել է Վաշինգտոն
Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինին հրավիրել է Վաշինգտոն

Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինին աշնանը հրավիրել է Վաշինգտոն: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Սարա Սանդերսը:

«Հելսինկիում նախագահները համաձայնել են երկու երկրների անվտանգության խորհրդի աշխատանքային ձևաչափում երկխոսությունը շարունակելու շուրջ: Դոնալդ Թրամփը ազգային անվտանգության հարցերով իր խորհրդական Ջոն Բոլթոնսին խնդրել էր աշնանը Ռուսաստանի նախագահ Պուտինին հրավիրել Վաշինգտոն: Նշված հարցն արդեն քննարկվում է»,- այս մասին Սարա Սանդերսը գրել է Twitter սոցիալական ցանցի իր անձնական էջում:

Վերջերս Սպիտակ տան առաջնորդը հայտարարել էր, որ անհամբերությամբ սպասում է Վլադիմիր Պուտինի հետ նոր հանդիպման, որտեղ նախագահը Կրեմլի առաջնորդի հետ քննարկելու է ահաբեկչության դեմ պայքարի, Իսրայելի անվտանգության և կիբերհարձակման հարցերը: