Դոնալդ Թրամփը Ջասթին Թրյուդոյին շնորհավորել է ընտրություններում հաղթելու առթիվ
Դոնալդ Թրամփը Ջասթին Թրյուդոյին շնորհավորել է ընտրություններում հաղթելու առթիվ

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին շնորհավորել է ընտրություններում հաղթելու առթիվ: Այս մասին Թրամփը գրել է «Թվիթեր» միկրոբլոգում:

«Ջասթին Թրյուդոյին շնորհավորում եմ այս հրաշալի և բարդ ձեռք բերվող հաղթանակի առթիվ: Սպասում եմ Ձեզ հետ համագործակցությանը, երկու երկրների միջև հարաբերության բարելավման համար»,- գրում է Դոնալդ Թրամփը:

Կանադայի խորհրդարանական ընտրություններում հաղթում է վարչապետ Ջասթին Թրյուդոյի « Լիբերալ կուսակցությունը, սակայն այս տվյալներով, վարչապետը չի կարողանա ինքնուրույն ձևավորել կառավարություն: