Դանիայում արձանագրվել է Հարավային Աֆրիկայում հայտնաբերված կորոնավիրուսի նոր տեսակի առաջին դեպքը
Դանիայում արձանագրվել է Հարավային Աֆրիկայում հայտնաբերված կորոնավիրուսի նոր տեսակի առաջին դեպքը

Դանիայում արձանագրվել է Հարավային Աֆրիկայում հայտնաբերված կորոնավիրուսի նոր տեսակի առաջին դեպքը: Հարավային Աֆրիկայում հայտնաբերված կորոնավիրուսի նոր շտամը, հաստատվել է մի մարդու մոտ, ով գտնվում էր Դուբայում: Տեղեկատվությունը տարածում է «Գարդիանը»:

Միևնույն ժամանակ, նոյեմբերի կեսերից մինչև հունվարի 10-ը, երկրում բրիտանական կորոնավիրուսի նոր տեսակով  վարակվել է 256 մարդ: Այդ ժամանակահատվածում տվյալները կազմել են հաստատված դեպքերի 1.3%-ը:

Ակնկալվում է, որ մինչև փետրվարի կեսերը գերիշխող տեսակ կդառնա մուտացիայի ենթարկված վարակի տեսակը: Հունվարի առաջին շաբաթվա ընթացքում, կորոնավիրուսի դրական պատասխաններից 3,6%-ը կազմել է նոր շտամը:

Համավարակի տարածումից առ այսօր, Դանիայում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 188 հազար դեպք: Այստեղից, համավարակը խլել է 1 748 հիվանդի կյանք:

Երկրում գործող կարանտինը երկարաձգվել է երեք շաբաթով: