Չինաստանում կորոնավիրուսից զոհված մարդկանց թիվը հասել է 106-ի, իսկ վարակվածների թիվը կրկնապատկվել է
Չինաստանում կորոնավիրուսից զոհված մարդկանց թիվը հասել է 106-ի, իսկ վարակվածների թիվը կրկնապատկվել է

Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսից զոհված մարդկանց թիվը հասել է 106-ի:  Վերջին 24 ժամում վարակվածների թիվը գրեթե կրկնապատկվել է և այժմ կորոնավիրուսով վարակված է 4515 մարդ: 976 մարդու առողջական վիճակ ծայրահեղ ծանր է: Մահացածների մեծ մասը տարեցներ և շնչառական խնդիրներ ունեցող անձինք էին:

Վարակի տարածման կանխարգելման նպատակով Չինաստանի իշխանությունը լրացուցիչ սահմանափակումներ է գործարկում ուղևորության կարգում:

Չինաստանի տարածքից դուրս գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 47 դեպք: Վարակման վերջին դեպքը գրանցվել է Գերմանիայում: