Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 723-ի, երկրի մասշտաբով վարակված է 34 546 մարդ
Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 723-ի, երկրի մասշտաբով վարակված է 34 546 մարդ

Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսից մահացած անձանց թիվը հասել է 723-ի: Տեղեկությունը տարածում է Չինաստանի ազգային առողջապահության հանձնաժողովը:

Նրանց տեղեկությամբ, վերջին 24 ժամում վարակից զոհվել է 86 մարդ և բացահայտվել՝ վարակի ավելի քան 3 հազար նոր դեպք: Ընդհանուր, Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսով վարակված է 34 546 մարդ:

Չինաստանի ազգային առողջապահության հանձնաժողովում ասում են, որ բժշկական հսկողության տակ է մոտ 190 հազար մարդ: Ավելանում է նաև վարակից բուժվածների թիվը: Հիվանդանոցներից դուրս է գրվել 2050 մարդ:

Չինաստանիx բացի վիրուսը տարածված է աշխարհի  ավելի քան 20 երկրում: