Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 2218-ի, վարակակիրների թիվը գերազանցում է 74 500-ը
Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 2218-ի, վարակակիրների թիվը գերազանցում է 74 500-ը

Չինաստանում կորոնավիրուսից մահացած անձանց թիվը հասել է 2218-ի, բուժվել է ավելի քան 16 100 մարդ: Վարակակիրների թիվը գերազանցում է 74 500-ը: Համապատասխան տվյալները հարապարկում է Չինաստանի առողջապահության գերատեսչությունը:

Հատկանշական է, որ վերջին 24 ժամվա ընթացքում կտրուկ կրճատվել է վարակակիրների թիվը, բացահայտվել է կորոնավիրուսով վարակվելու 394 դեպք:

Մահվան և վարակվելու դեպքերի մեծ մասը գրանցվել է Հուբեյ նահանգում: