Չինաստանում կորոնավիրուսից մահացած մարդկանց թիվը հասել է 2744-ի, վարակակիրները թիվը գերազանցում է 78400-ը
Չինաստանում կորոնավիրուսից մահացած մարդկանց թիվը հասել է 2744-ի, վարակակիրները թիվը գերազանցում է 78400-ը

Չինաստանում նոր կորոնավիրուսից մահացած մարդկանց թիվը հասել է 2 744-ի, բուժվել է ավելի քան 32 400 մարդ: Վարակակիրները թիվը գերազանցում է 78 400-ը: Համապատասխան տվյալները տարածում է Չինաստանի առողջապահության գերատեսչությունը:

Այսպիսով, վերջին 24 ժամվա ընթացքում Չինաստանում կորոնավիրուսից մահացել է 29 մարդ, որը  նախորդ օրվա տվյալներից պակաս է 23-ով:

Պաշտոնական վերջին տվյալներով, Չինաստանում բժիշկների հսկողության տակ է ավելի քան 71 000 մարդ, որոնք վարակվածների հետ ունեցել են սերտ կապ: