Բուլղարիան Մեծ Բրիտանիայի հետ չվերթները դադարեցրել է մինչև հունվարի 31-ը
Բուլղարիան Մեծ Բրիտանիայի հետ չվերթները դադարեցրել է մինչև հունվարի 31-ը

Բուլղարիան Մեծ Բրիտանիայի հետ չվերթները դադարեցրել է մինչև հունվարի 31-ը: Ինչպես գրում է «Գարդիանը», չվերթների դադարեցումը կապված է Մեծ Բրիտանիայում հայտնաբերված «կովիդ 19»-ի նոր տեսակի հետ:

Երկրի կառավարության որոշմամբ, Մեծ Բրիտանիայից ժամանող ուղևորների համար պարտադիր էր 10-օրյա մեկուսացումը: Նոր սահմանափակումով, Մեծ Բրիտանիայից կատարվող բոլոր չվերթները դադարեցվել են դեկտեմբերի 21-ից:

Բրիտանիայի հետ չվերթների դադարեցման որոշում են կայացրել մի շարք երկրներ:

Թողնել մեկնաբանություն