Բռնազավթված տարածքներում աճում է վարակակիրների թիվը, սահմանափակ հնարավորությունների շրջանակներում անում ենք առավելագույնը, որպեսզի օգնենք բնակչությանը՝ ավելի լավ հաղթահարել վարակը. Քեթևան Ցիխելաշվիլի
Բռնազավթված տարածքներում աճում է վարակակիրների թիվը, սահմանափակ հնարավորությունների շրջանակներում անում ենք առավելագույնը, որպեսզի օգնենք բնակչությանը՝ ավելի լավ հաղթահարել վարակը. Քեթևան Ցիխելաշվիլի

Հաշտեցման և քաղաքացիական համավասարության հարցերով պետնախարար Քեթևան Ցիխաշվիլու խոսքով, բռնազավթված տարածքներում աճում է վարակակիրների թիվը:

Նախարարի խոսքով, տվյալների ստուգման հնարավորություն չկա, սակայն ցուցանիշի ակնհայտ աճ է նկատվում և կարևոր է ձեռնարկել բոլոր միջոցառումները:

Քեթևան Ցիխելաշվիլու խոսքով՝ Ռուխի կլինիկան լիովին պատրաստ է ծառայելու Աբխազիայի պացիենտներին:

«Այսօրվա դրությամբ բռնազավթված տարածքներից տեղափոխվել է 188 անձ: Այստեղից մոտ 80-ը տարբեր բուժհաստատություններում տարբեր հիվանդությունների բուժում է ստանում, այդ թվում՝ անվճար բուժօգնություն: Մնացածը գտնվում են կարանտինային գոտում կամ ինքնամեկուսացման մեջ», – նշել է Քեթևան Ցիխելաշվիլին: