Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 84 նոր դեպք, մահացել է երեք պացիենտ
Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 84 նոր դեպք, մահացել է երեք պացիենտ

Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 84 նոր դեպք, մահացել է երեք պացիենտ: Բռնազավթված Աբխազիայի այսպես կոչված առողջապահության նախարարության տեղեկությամբ, վերջին մեկ օրում կորոնավիրուսի վրա թեստավորվել է 265 մարդ և նրանցից 84-ի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:

Բռնազավթված Աբխազիայի երեք կովիդ-կենտրոններում ընդհանուր առմամբ բուժումը շարունակում է 131 կովիդ վարակված: Նրանցից 28-ի վիճակը ծանր է:

Գուդաութայի շրջանային հիվանդանոցում կորոնավիրուսի հաստատված ախտորոշմամբ մահացել է երեք պացիենտ: 78, 65 և 50 տարեկան տղամարդիկ:

Կորոնավիրուսից մահացածների թիվը այս պահին հասնում է 77-ի, ապաքինվել է 3 661 մարդ: Վարակման հաստատված դեպքերի քանակը հասնում է 5 648-ի: