Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 108 նոր դեպք
Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 108 նոր դեպք

Անցած օր ու գիշերվա ընթացքում, Բռնազավթված Աբխազիայում կորոնավիրուսի վրա փորձարկվել է 506 մարդ, այստեղից «կովիդ 19» է հաստատվել 108-ի մոտ: Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները:

Լրատվամիջոցների հաղորդմամբ, Գուդաութայի շրջանային հիվանդանոցում մահացել է մեկ կովիդ վարակված պացիենտ: Ընդհանուր առմամբ բռնազավթված Աբխազիայում կորոնավիրուսից մահացել է 152 մարդ: Բռնազավթված Աբխազիայում գործող վեց կովիդ կլինիկաներում ընդհանուր առմամբ բուժվում է 240 պացիենտ, նրանցից 27-ի վիճակը ծանր է:

Բռնազավթված Աբխազիայում կորոնավիրուսից ընդհանուր առմամբ բուժվել է արձանագրվել է 8 190 մարդ: Համավարակի տարածումից առ այսօր, բռնազավթված տարածաշրջանում գրանցվել է վարակման 10 486 դեպք: