Բռնազավթիչ ռեժիմի հաղորդմամբ, բռնազավթված Աբխազիայի տարածաշրջանում կորոնավիրուսից մահացել է ևս մեկ պացիենտ
Բռնազավթիչ ռեժիմի հաղորդմամբ, բռնազավթված Աբխազիայի տարածաշրջանում կորոնավիրուսից մահացել է ևս մեկ պացիենտ

Բռնազավթված Աբխազիայում կորոնավիրուսից մահացել է ևս մեկ պացիենտ: Բռնազավթիչ ռեժիմի հաղորդմամբ, 74 ամյա կնոջը ծանր վիճակում Սոխումիից տեղափոխել են Գութաութայի հիվանդանոց: Կինը մահացել է ճանապարհին, նրա մոտ հաստատվել էր «կովիդ 19»:

Բռնազավթիչ ռեժիմի տվյալներով, բռնազավթված Աբխազիայում այս պահի դրությամբ կորոնավիրուսից մահացել է հինգ մարդ:

Բռնազավթված տարածաշրջանի այսպես կոչված առողջապահության նախարարության տեղեկությամբ, անցած մեկ օրվա ընթացքում կատարվել 110 թեստ, այստեղից վարակը հաստատվել է 14 մարդու մոտ:

Այսօրվա դրությամբ, բռնազավթված Աբխազիայում արձանագրված է կորոնավիրուսով վարակման 516 դեպք: Այստեղից ապաքինվել է 157 մարդ:

Բռնազավթիչ ռեժիմի տվյալներով, Գութաութայի հիվանդանոցում բուժվում է 45 պացիենտ, նրանցից 7-ի վիճակը ծանր է:

Տարածված տեղեկությամբ, կովիդ վարակի ամենաշատ դեպքերը գրանցվել են Սուխումիում և Սուխումիի շրջանում – 376: Գութաութայի շրջանում – 66, Գագրայի շրջանում – 38, Օչամչիրեյի շրջանում – 25, Գուլրիփշի շրջանում – 9, իսկ Տղվարչելիի շրջանում երկու դեպք: