Բրիտանիայում կորոնավիրուսից զոհված անձանց թիվը գերազանցել է 60 000-ը
Բրիտանիայում կորոնավիրուսից զոհված անձանց թիվը գերազանցել է 60 000-ը

Միավորված թագավորությունում կորոնավիրուսից զոհվածների թիվը գերազանցել է 60 000-ը: Այս մասին տեղեկությունո տարածում է «Գարդիան» հրատարակությունը:

Անցած օր ու գիշերվա ընթացքում վարակից մահացել է 414 մարդ:

Վերջին 24 ժամում արձանագրվել է 14 879 նոր դեպք: Ընդհանուր առմամբ երկրում արձանագրված է կորոնավիրուսով վարակման 1 674 134 դեպք: