Բրազիլիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 51 194 դեպք
Բրազիլիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 51 194 դեպք

Բրազիլիայում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 51 194 դեպք, մահացել է 907 մարդ:

Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները, հիմնվելով երկրի առողջապահության նախարարության տվյալներով։

Բրազիլիայում «կովիդ 19»-ի դեպքերը գերազանցել են չորս միլիոնը: Մասնավորապես, գրանցված է վարակման մոտ չորս միլիոն 100 հազար դեպք։ Ընդհանուր առմամբ վարակից մահացել է 125 521 մարդ։ Այս տվյալներով Բրազիլիան կորոնավիրուսի դեպքերի և մահացության ցուցանիշով աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը։