Բրազիլիայում արձանագրվել է կորոնավիրուսի 67 860 նոր դեպք
Բրազիլիայում արձանագրվել է կորոնավիրուսի 67 860 նոր դեպք

Բրազիլիայում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի ռեկորդային քանակ, 67 860 նոր դեպք: Տեղեկությունը տարածում է տեղի մամուլը:

Երկրում կորոնավիրուս է ախտորոշվել 2 227 514 մարդու մոտ: Մինչ օրս վարակից ապաքինվել է 1.5 միլիոն պացիենտ: Վերջին մեկ օրում վարակից զոհվել է 1284 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 82 771: