Բորիս Ջոնսոնին տեղափոխել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք
Բորիս Ջոնսոնին տեղափոխել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք

Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնին տեղափոխել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք:

Նոր կորոնավիրուսով վարակված վարչապետին հիվանդանոց էին տեղափոխել նրա ինքնազգացողությունը վատանալուց հետո: Մինչ այդ, նա բուժում էր անցնում նստավայրում, մեկուսացված պայմաններում:

Վարչապետի պարտականությունները ժամանակավորապես կատարում է պետական քարտուղար Դոմինիկ Ռաաբը: