Բաթումիում կորոնավիրուսից ապաքինվել է ևս մեկ անձ
Բաթումիում կորոնավիրուսից ապաքինվել է ևս մեկ անձ

Աջարիայի առողջապահության նախարարության փոխանցմամբ, Բաթումիում կորոնավիրուսից ապաքինվել է ևս մեկ անձ: Պացիենտի հետազոտության արդյունքները հայտնի են դարձել օրվա երկրորդ կեսին:

Պացիենտն արդեն դուրս է գրվել Բաթումիի Հանրապետական հիվանդանոցից, որտեղ վարակակիրների թիվը նվազել է մինչև 16:

Վաղը հայտնի կդառնա, ինչպես պլանային, այնպես էլ՝ 42 անձի հետազոտության արդյունքները, որոնց այսօր տեղափոխել էին տենդի կենտրոններ: