Բարձր ռիսկային երկրներից Վրաստան մուտք գործած քաղաքացին պարտավոր կլինի ներկայացնել կորոնավիրուսի ստուգման տեղեկանք կամ անցնել կարանտին
Բարձր ռիսկ ունեցող երկրից Վրաստան եկած բոլոր քաղաքացիները պարտավոր կլինեն անցնել 14-օրյա կարանտին,- այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի կառավարության վարչությունը:
Վարչապետի գլխավորությամբ կորոնավիրուսի հետ կապված գործող միջգերատեսչական համակարգող խորհուրդ այսօր անցկացրել է հերթական նիստը:
«Վրաստանի սահմանը հատելիս գործում են որոշ սահմանափակումներ, ինչպես Վրաստանի, այնպես էլ՝ արտասահմանյան երկրների քաղաքացիների համար, մասնավորապես. Առողջապահության համաշարհային կազմակերպության կողմից սահմանված համաճարակային ռիսկ ունեցող երկրներից հայրենիք վերադառնալիս Վրաստանի քաղաքացին պարտավոր է, սահմանային անցակետում անցնել ստուգում և անցնել 14-օրյա պարտադիր կարանտին: Ինչպես նաև, Վրաստան մուտք գործած արտասահմանյան երկրների քաղաքացիները, որոնք վերջին 14 օրերի ընթացքում գտնվում էին կամ ճամփորդում Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված համաճարակային ռիսկ ունեցող երկրներում, ենթարկվեն ինտենսիվ ստուգման և այնուհետև անցնեն 14-օրյա պարտադիր կարանտին կամ սահմանին ներկայացնեն կորոնավիրուսի (COVID -19) ստուգման PCR տեղեկանք, որը պետք է տրված լինի մեկնման երկրի համապատասխան լաբորատորիայի կողմից, իսկ տարանցիկ ուղևորության դեպքում, տարանցիկ երկրի համապատասխան լաբորատորիայի կողմից»,- նշված է Վրաստանի կառավարության վարչության տարածած հայտարարության մեջ:
Ինչպես նաև, ժամանակավորապես դադարեցվում են չվերթներն Իտալիայի հետ: