Բաթումիում հրդեհի հետևանքով զոհվել է Վրաստանի 10 և Իրանի մեկ քաղաքացի. ՆԳՆ
Բաթումիում հրդեհի հետևանքով զոհվել է Վրաստանի 10 և Իրանի մեկ քաղաքացի,- այս մասին ասվում է ներքին գործերի նախարարության հայտարարությունում:
«Բաթումիում, «Լեոգրանդ» հյուրանոցում հրդեհի հետևանքով զոհվել է 11 մարդ, այդ թվում Վրաստանի 10 և Իրանի մեկ քաղաքացի: Ներքին գործերի նախարարությունը ցավակցում է զոհվածների ընտանիքներին:
Բաթումիում, հրդեհաշիջման գործընթացին և շենքում գտնվող մարդկանց փրկարարական գործողություններին հենց առաջին րոպեներին ներգրավվել են ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության Աջարիայի հրշեջ-փրկարարական խմբերը:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում էր 17 հրշեջ-փրկարարական խումբ, 120 հրշեջ-փրկարար, հակահրդեհային և փրկարարական տեխնիկային հետ միասին, Աջարիայի, Գուրիայի և Սամեգրելոյի շրջաններից, Աջարիայի ոստիկանության վարչության և պարեկային ոստիկանության վարչության Աջարիայի գլխավոր վարչության շուրջ 200 աշխատակից և առանձնահատուկ առաջադրանքների վարչության ներկայացուցիչներ:
Դեպքի վայրում մոբիլիզացված էին շտապ օգնության բրիգադներ: Հոսպիտալացվել է 21 մարդ, նրանց ոչ ոքի կյանքին վտանգ չի սպառնում: Տուժածների միջև է ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության մեկ հրշեջ-փրկարար:
Տեղի ունեցածի կապակցությամբ, հետաքննությունը ընթանում է Վրաստանի ՔՕ-ի 243-րդ հոդվածի 3-րդ կետով, որը նկատի ունի հրշեջ անվտանգության նորմերի խախտում»,- հայտարարում են ՆԳՆ-ում:
Հրդեհը հյուրանոցում բռնկվել էր նոյեմբերի 24-ին, 21:00-ին: