Այսօրվանից կրկին գործելու են կորոնավիրուսի կապակցությամբ հաստատված սահմանափակումները
Այսօրվանից կրկին գործելու են կորոնավիրուսի կապակցությամբ հաստատված սահմանափակումները:
Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ, այսօրվանից առևտրի օբյեկտներն աշխատանքը շարունակելու են միայն հեռավար ռեժիմով: Հեռավար աշխատանքը չի տարածվի սննդի, դեղատների, անասնապահական դեղատների, կենցաղային քիմիայի և հիգիենայի խանութների վրա, ինչպես նաև մամուլի կրպակների:
Խորհրդի որոշմամբ, չեն աշխատելու բաց և փակ տոնավաճառները:
Միևնույն ժամանակ, հունվարի 3-ից մինչև 15-ը ընկած ժամանակահատվածում երկրի տարածքով հայտարարվել են հանգստյան օրեր: Չեն աշխատելու պետական և մասնավոր հաստատությունները, բացառությամբ՝ բանկերի, ռազմավարական նշանակության օբյեկտների և ծառայությունների:
Բացի այդ, տեղաշարժման վերաբերյալ նոր տարվա գիշերը վերացված սահմանափակումը, որը դեկտեմբերի 31-ին վերացվել էր բացառության տեսքով, կրկին ուժի մեջ է: Երկրի ամբողջ տարածքում, ժամը 21:00-ից մինչև 05:00-ն ընկած ժամանակահատվածում անձանց տեղաշարժը սահմանափակվում է ինչպես ոտքով, այնպես էլ տրանսպորտային միջոցներով, ինչպես նաև հասարակական վայրերում գտնվելը: