Այսօր, Գուրջաանիում նախատեսված բողոքի ցույցի պատճառով, որոշ փողոցներում սահմանափակվելու է երթևեկությունը
Այսօր, Գուրջաանիում նախատեսված բողոքի ցույցի պատճառով, որոշ փողոցներում սահմանափակվելու է երթևեկությունը

Գուրջաանիում հայտարարված բողոքի ցույցի առնչությամբ, հասարակական կարգի և անվտանգության պաշտպանության նպատակով, որոշ փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը,- այս մասին տեղեկություն է տարածում ներքին գործերի նախարարությունը:

«Դեկտեմբերի 20-ին, 09:00-ից Գուրջաանիի որոշ փողոցներում սահմանափակվելու է ավտոտրանսպորտի երթևեկությունը և կայանումը: Ակցիայի ավարտվելուց հետո նշված փողոցներում ավտոմեքենաների տեղաշարժը ամբողջությամբ կվերականգնվի:

Ներքին գործերի նախարարությունը դեկտեմբերի 20-ին, Կախեթիում նախատեսված բողոքի ցույցերի առնչությամբ, մեկ անգամ ևս կոչ է անում ակցիայի կազմակերպիչներին և մասնակիցներին, պաշտպանել իրավակարգը և ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին»,- նշված է ՆԳՆ-ի տեղեկությունում: