ՆԳՆ - Զուգդիդիում տղամարդը որսորդական հրացանից կրակոցով մահացու վիրավորել է համագյուղացուն, իսկ դեպքից կարճ ժամանակ անց ինքնասպան է եղել
Վրաստանի ՆԳ նախարարության Սամեգրելո-Զեմո Սվանեթիի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները հետաքննություն են սկսել Զուգդիդի մունիցիպալիտետում տեղի ունեցած դիտավորյալ սպանության և ինքնասպանության փաստերի վերաբերյալ։
ՆԳՆ-ի հաղորդմամբ, հետաքննությունը պարզել է, որ անցյալում տեղի ունեցած կոնֆլիկտի հիման վրա տղամարդը որսորդական հրացանից կրակոցով մահացու վիրավորել է համագյուղացուն և փախել դեպքի վայրից։
Բացի այդ, ըստ ՆԳՆ-ի, վերոնշյալ քրեական գործով իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից անցկացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է նաև, որ հանցագործության ենթադրյալ կատարողը ինքնասպան է եղել դեպքից կարճ ժամանակ անց։
Հետաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածի հատկանիշներով։