Խորհրդարանի մոտ «Շարժում հանուն ազատության» անդամները բացել են երկու նոր վրան

Խորհրդարանի մոտ «Շարժում հանուն ազատության» անդամները բացել են երկու նոր վրան:

Նրանց հիմնական պահանջներն են արտահերթ ընտրությունները և քաղբանտարկյալների ազատումը:

«Շարժում հանուն ազատության» հիմնադիրներից մեկի, Զվիադ Կուպրավայի հայտարարությամբ, վրաններ տեղադրելու որոշումը կայացվել է այն բանից հետո, ինչ վարչապետը ասել է, որ արտահերթ ընտրությունների հարցը չի  քննարկվի: Կուպրավայի խոսքով, եթե իրենց պահանջները չկատարվեն, խորհրդարանի դիմաց վրանների թիվը կավելանա:

«Առաջիկա օրերին մենք նախատեսում ենք տեղադրել ևս մի քանի վրաններ: Մենք միանում ենք բողոքի ցույցին, որը տեղի է ունենում Ռուսթավելիի պողոտայում: Մեր պահանջն է ՝ ազատ արձակել քաղբանտարկյալներին և այս տարի իմանալ, արտահերթ ընտրությունների օրը:

Եվրոպական խորհրդի նախագահի Վրաստանից հեռանալուց հետո, Ղարիբաշվիլին դուրս եկավ և ասաց, որ արտահերթ ընտրությունների վերաբերյալ բանակցություններ չի վարելու: Դրա պատասխանը այս վրանների տեղադրումն էր: Վարչապետը երեկ չէր համարձակվում դա ասել, բայց հենց հյուրը լքեց երկիրը, նա արեց այդ հայտարարությունը: Եթե ​​Ղարիբաշվիլիին հակառակն ասեր, այստեղ վրանների քանակը ոչ թե կավելանար, այլ կնվազեր

Ինչ վերաբերում է պիկետին, մենք ոչ ոքի չխանգարեցինք մտնել խորհրդարան: Մեր գործողությունը օրենքի շրջանակներում էր: Երբ պատգամավորները ներս մտան, ակտիվիստներն ու հասարակությունը նրանց անվանեցին «ստրուկներ» և նրանց արժանի էպիտետներ», – ասել է Կուպրավան: