Աջարիայի կառավարության տան մոտ ընթանում է բողոքի ցույց
Աջարիայի կառավարության տան մոտ ընթանում է բողոքի ցույց

«Բաթոմիի», «Պաշտպանիր հին Բաթումին», ինչպես նաև «Ազգային շարժման», «Լելոյի» և այլ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները բողոքի ցույց են անցկացնում Աջարիայի կառավարության տան դիմաց՝ բողոքելով Բաթումի բուլվարում շինարարության դեմ:

Միևնույն ժամանակ, ըստ ցուցարարների, նրանք համերաշխություն են հայտնում Բաթումի բուլվարի նախկին տնօրեն Իրակլի Ջինճարաձեին, ով աշխատանքից հեռացվել էր երկու օր առաջ:

«Մենք այստեղ ենք եկել հայտնի պահանջներով՝ կապված Բաթումի բուլվարը փրկելու հետ: Միևնույն ժամանակ, մենք մեր համերաշխությունն ենք հայտնում Բաթումի բուլվարի նախկին տնօրեն Իրակլի Ջինճարաձեին», – ասաց «Բաթոմիի» ակտիվիստ Զեյնաբ Դիասամիձեն:

Բողոքի ակցիայի մասնակիցները փորձում են կառավարության տան դիմացի փողոցում կատարել գրառումներ, ինչը իրավապահները թույլ չեն տալիս: Դրան հաջորդեց բանավոր առճակատում: Իրավապահ մարմինների ներկայացուցիչները նշում են, որ երթևեկելի մասում գրություն կատարելը վարչական իրավախախտում է, իսկ ցուցարարներն ասում են, որ ոստիկանությունը սահմանափակում է իրենց արտահայտվելու ազատությունը:

Ըստ ցուցարարների, իրավապահները տուգանել են մեկ անձի: