Այսօր Բաթումիի «Մեդալֆա» կլինիկան լքել է երկու ապաքինված անձ, իսկ վաղը սպասում են չորս պացիենտի առողջացմանը
Այսօր Բաթումիի «Մեդալֆա» կլինիկան լքել է երկու ապաքինված անձ, իսկ վաղը սպասում են չորս պացիենտի առողջացմանը

Այսօր Բաթումիի «Մեդալֆա» կլինիկայում ապաքինվել է ևս երկու մարդ: Կլինիկայի տնօրեն Ինգա Խոզրևանիձեի խոսքով, երկուսն էլ արդեն լքել են բժշկական հաստատությունը:

Կլինիկայում պացիենտների թիվը կրճատվել և հասել է 11-ի, սակայն վաղը սպասում են ևս չորս պացիենտի առողջացմանը: Նախնական թեստավորմամբ նրանց մոտ չի հաստատվել կորոնավիրուս: Կրկնողական թեստավորման արդյունքները հայտնի կդառնա վաղը՝ օրվա երկրորդ կեսին:

Մնացած պացիենտներից մեկը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: Նրա առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր, իսկ այլ պացիենտների վիճակը՝ կայուն:

Այսօր կլինիկայում կորոնավիրուսից մահացել է 81-ամյա տղամարդ: