Այսօր Աջարիայում սպասում են 100 պացիենտի ապաքինմանը
Այսօր Աջարիայում սպասում են 100 պացիենտի ապաքինմանը

Այսօր Աջարիայում սպասում են կորոնավիրուսով վարակման 100 պացիենտի ապաքինմանը,- այս մասին հայտարարել են Աջարիայի հանրային առողջապահության կենտրոնում:

Միևնույն ժամանակ, այսօր առավոտյան Աջարիայում հաստատվել է 14 պացիենտի ապաքինման մասին լուրը:

Ինչ վերաբերում է նոր վարակվածներին, ապա Աջարիայում վարակվածների թիվն աճում է: Այսօր տարածաշրջանում վարակը հաստատվել է 137 մարդու մոտ:

Ընդհանուր առմամբ, Աջարիայում արդեն գրանցվել է ավելի քան 1100 վարակման դեպք, այստեղից 550-ը բուժվում են տարածաշրջանի ութ կլինիկայում, իսկ մնացածը գտնվում են կովիդհյուրանոցներում՝ բժիշկների հսկողության տակ: