Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի քանակը գերազանցել է 60 միլիոնը
Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի քանակը գերազանցել է 60 միլիոնը

«Կովիդ 19»-ի համավարակի տարածումից ի վեր աշխարհում վարակի լաբորատոր հաստատված դեպքերի քանակը գերազանցել է 60 միլիոնը:

Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներով, նոյեմբերի 26-ի դրությամբ, աշխարհում գրանցվել է վարակման 60 527 292 դեպք, որից մահացել է 1 423 292 մարդ:

Մինչ օրս ամբողջ աշխարհում վարակից ապաքինվել է 38 532 900 մարդ:

Չորեքշաբթի օրը, ամբողջ աշխարհում արձանագրվել է վարակման 635 138 հաստատված դեպք, մահացել է 12 351 մարդ:

Կորոնավիրուսի տարածման և մահացու դեպքերի թվով առաջին տեղում Ամերիկայի Միացյալ Նահանգներն են  12 778 256 հաստատված դեպքով, որտեղ զոհվել է 262 283 մարդ:

Միացյալ Նահանգներին հաջորդում է Հնդկաստանը, որտեղ համավարակի տարածումից ի վեր վարակը հաստատվել է 9 266 705 մարդու մոտ: Մահացել է 135 223 մարդ:

Հնդկաստանից հետո գալիս է Բրազիլիան, ավելի քան վեց միլիոն վարակվածով: Բրազիլիայում մահացել է 170 769 մարդ: Դրանից հետո գալիս են Ֆրանսիան, Ռուսաստանը, Իսպանիան, Մեծ Բրիտանիան և Իտալիան: