ԱՄՆ-ում կորոնավիրուսրի հետ կապված սահմանափակումները երկարացվել են մինչև ապրիլի 30-ը
ԱՄՆ-ում կորոնավիրուսրի հետ կապված սահմանափակումները երկարացվել են մինչև ապրիլի 30-ը

ԱՄՆ-ում կորոնավիրուսրի հետ կապված սահմանափակումները երկարացվել են մինչև ապրիլի 30-ը:Այդ մասին հայտնել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփը:

Ըստ Միացյալ Նահանգների նախագահի, վիրուսի գագաթնակետը՝ մահացության ամենաբարձր ցուցանիշներով, ամենայն հավանականությամբ, կլինի երկու շաբաթից:

Ներկայումս ԱՄՆ-ում արձանագրվում է կորոնավիրուսի 142 402 դեպք: Մահացել է 2 497 մարդ: Մինչ օրս բուժվել է 4,767 մարդ:

Ամենաբարդ իրավիճակը Նյու Յորքում է, որտեղ մահացածների թիվը գերազանցում է 1000-ը: