Ամիրան Գամղրելիձե. Կորոնավիրուսի այսօր հաստատված դեպքերից երկուսի աղբյուրը պարզելու համար ընթանում է հետազոտություն
Ամիրան Գամղրելիձե. Կորոնավիրուսի այսօր հաստատված դեպքերից երկուսի աղբյուրը պարզելու համար ընթանում է հետազոտություն

Կորոնավիրուսի այսօր հաստատված դեպքերից երկուսի աղբյուրը պարզելու համար ընթանում է հետազոտություն,- այս մասին Վրաստանի Առաջին ալիքին է հայտնել Հիվանդությունների ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն:

Բացի այդ, Գամղրելիձեի խոսքով, կորոնավիրուսի 15 նոր դեպքից երկուսը կապված է Մեստիայի հետ, 9-ը վարակակիր անձի շփման շրջանակի անդամ է, իսկ երկուսը՝ ներկրված է:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1336 դեպք:

Ապաքինվածների ընդհանուր թիվը կրկին կազմում է 1088:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 պացիենտ: Կարանտինի ռեժիմում է մնում 7597 մարդ: