Ամերիկացի քաղաքական գործիչները ցավակցություն են հայտնում Ջոն Մաքքեյնի մահվան պատճառով
Ամերիկացի քաղաքական գործիչները ցավակցություն են հայտնում Ջոն Մաքքեյնի մահվան պատճառով

Ամերիկացի քաղաքական գործիչները ցավակցություն են հայտնում Ջոն Մաքքեյնի մահվան պատճառով:

Մաքքեյնի ընտանիքին ցավակցել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփը:

«Մեր սրտերը և աղոթքները ձեզ հետ են»,- դիմել է ԱՄՆ-ի նախագահը նրանց:

Ցավակցություն է հայտնել նաև ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփը:

«Մեր մտքերը, աղոթքը, զորակցությունը Մաքքեյնի ընտանիքին: Շնորհակալություն, սենատոր Մաքքեյն՝ ազգի համար ձեր ծառայության համար»,- գրում է Մելանյա Թրամփը »Թվիթերում»:

ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը նույնպես գրում է «Թվիթերում», որ կնոջ, Քերենի հետ միասին ցավակցում է հանրապետական սենատորի ընտանիքին, հարգում նրա կյանքը, որի ընթացքում նա ծառայել է ժողովրդին:

«Կորցրեցինք մի մարդու, ով իրենով արտահայտում էր մեր երկրի իդեալները»,- այս մասին նշված է ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղար Ջեյմս Մեթիսի հայտարարությունում, որը տարածվել է Պենտագոնի կայքէջում: Մետիսը հայտարարում է, որ Մաքքեյնի համար մշտապես առաջին տեղում էր սեփական երկրին ծառայելը:

ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման նույնպես ցավակցական նամակ է հրապարակել «Թվիթերում»:

«Չնայած մեր տարբեր հայացքների, կիսում էինք այն ամենաբարձր իդեալի հավատարմությունը, որի համար պայքարում էինք»,- գրում է Օբաման և նշում, որ 2008 թվականի նախագահական ընտրություններին նրա հետ պայքարելը մեծարժան էր:

ԱՄՆ-ի ևս մեկ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը ցավակցում է հայտնում Ջոն Մաքքեյնի ընտանիքին և գրում. «Նա բարձր մակարդակի հայրենասեր էր»:

81 տարեկանում մահացել է ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնը:

ԶԼՄ-ների տեղեկությամբ, Մաքքեյնը մահացել է Արիզոնայում, իր տանը, շրջապատված ընտանիքի անդամներով:

Օգոստոսի 24-ին տարածվել էր տեղեկություն, որ Մաքքեյնը, ով պայքարում էր գլխուղեղի ուռուցքի դեմ, հրաժարվել էր հատուկ բուժումից: Ջոն Մաքքեյնին նախորդ տարվա ամռանն ախտորոշել էին գլխուղեղի ուռուցք:

Ամերիկյան ԶԼՄ-ների տեղեկությամբ, Ջոն Մաքքեյնին կհուղարկավորեն Մերիլենդի նահանգի Անապոլիս քաղաքում: