Ամբողջ աշխարհում արձանագրվել է «կովիդ 19»-ով վարակման ավելի քան 353 000 նոր դեպք
Ամբողջ աշխարհում արձանագրվել է «կովիդ 19»-ով վարակման ավելի քան 353 000 նոր դեպք

Անցած օր ու գիշերվա ընթացքում, ամբողջ աշխարհում արձանագրվել է «կովիդ 19»-ով վարակման ավելի քան 353 000 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը տարածում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

ՄԱԿ-ի կազմակերպության տեղեկությամբ, համավարակի բռնկումից ի վեր, աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 115,65 միլիոն դեպք:

Վերջին մեկ օրում «կովիդ 19»-ից ամբողջ աշխարհում մահացել է 7 192 մարդ, իսկ մահացածների ընդհանուր թիվը հասնում է 2 571 823-ի:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների բազայում գրանցված նոր դեպքերի ավելի քան 44 տոկոսը գալիս է եվրոպական տարածաշրջանի վրա, որին հաջորդում են Հյուսիսային և Հարավային Ամերիկաները, երրորդ տեղում Միջերկրական ծովի տարածաշրջանն է: