Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 19 նոր դեպք, ապաքինվել է 58 պացիենտ
Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 19 նոր դեպք, ապաքինվել է 58 պացիենտ

Աջարիայի առողջապահության նախարարությունը տարածաշրջանում համավարակաբանական իրավիճակի կապակցությամբ տարածում է պաշտոնական տեղեկություն: Գերատեսչության հաղորդմամբ, վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 19 նոր դեպք:

Բացի այդ, ապաքինվել է 58 պացիենտ և առ այսօր ապաքինվածների թիվը կազմել է 35 201: Հիվանդանոցներից դուրս է գրվել երեք պացիենտ: Ծանր է չորս հիվանդի վիճակը: Նրանք միացված են արհեստական շնչառության սարքին:

Աջարիայի կլինիկաներում բուժվում է 169 պացիենտ, կովիդ հյուրանոցներում գտնվում է 98 վարակված, իսկ առցանց կլինիկայում դիտարկման տակ է 118 մարդ:

Վերջին 24 ժամում, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 357 նոր դեպք, ապաքինվել է 652 պացիենտ: