Աջարիայի հանրային հեռարձակողի օպերատորի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս
Աջարիայի հանրային հեռարձակողի օպերատորի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս

Աջարիայի հանրային հեռարձակողի օպերատորի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Տեղեկությունը տարածում է Աջարիայի հեռուստատեսությունը:

Լրատվական ծառայության ղեկավար Վախո Խուզմիաշվիլու հայտարարությամբ, հեռուստատեսությունը չի դադարեցնում հեռարձակումը:

Նրա խոսքով, այն անձինք, ովքեր սերտ շփում են ունեցել վարակակիր անձի հետ ինքնամեկուսացման մեջ են: