Ադրբեջանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 1 876 դեպք, մահացել է 22 հիվանդ
Ադրբեջանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 1 876 դեպք, մահացել է 22 հիվանդ

Ադրբեջանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1 876 դեպք, ապաքինվել է 2 248 պացիենտ, 22-ը մահացել է։

Տվյալները տարածում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հիմնվելով երկրի նախարարների կաբինետի օպերատիվ շտաբի վրա։

Բացի այդ, վերջին 24 ժամում երկրում կատարվել է 8 615 թեստ։

Համավարակի սկզբից Ադրբեջանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 552 322 դեպք, որից 513 648-ն ապաքինվել է, 7 342-ը մահացել։ Այս պահին երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը 31 332 է։

Թողնել մեկնաբանություն