Ադրբեջանում վերջին 24 ժամում արձանագրվել է «կովիդ 19»-ի 156 նոր դեպք
Ադրբեջանում վերջին 24 ժամում արձանագրվել է «կովիդ 19»-ի 156 նոր դեպք

Ադրբեջանում վերջին 24 ժամում արձանագրվել է «կովիդ 19»-ի 156 նոր դեպք, մահացել է երեք պացիենտ, ապաքինվել  142 վարակակիր:

Տվյալները հրապարակում է ադրբեջանական մամուլը՝ վկայակոչելով երկրի նախարարների կաբինետից կից գործող օպերատիվ շտաբը:

Երկրի մասշտաբով, անցած օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսի վրա փորձարկվել է 7 236 անձ: Ընդհանուր առմամբ Ադրբեջանում կատարվել է 2 551 116 թեստ:

Համավարակի մեկնարկից մինչ օրս, Ադրբեջանում հաստատված է կորոնավիրուսի 233 129 դեպք: Վարակը խլել է 3 198 մարդու կյանք: Ապաքինվածների քանակը կազմում է 227 761: