158 թիվը մեզ խուճապի հիմք չի տալիս, շփումների հայտնաբերումը և մեկուսացումը կատարվել է շատ արագ, վարակի տարածման աղբյուրն Աջարիայում և Ցագերիում վերացված է. Մարինա Էզուգբաիա
158 թիվը մեզ խուճապի հիմք չի տալիս, շփումների հայտնաբերումը և մեկուսացումը կատարվել է շատ արագ, վարակի տարածման աղբյուրն Աջարիայում և Ցագերիում վերացված է. Մարինա Էզուգբաիա

158 թիվը մեզ խուճապի հիմք չի տալիս,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն, Մարինա Էզուգբաիան:

Նրա խոսքով, չնայած վարակի դեպքերի աճին, խուճապի հիմքեր չկան, քանզի շփումների հայտնաբերումն ու նրանց մեկուսացումը կատարվել է շատ արագ:

«158 թիվը մեզ խուճապի հիմքեր չի տալիս: Ես ցանկանում եմ ասել, որ պետք է լինենք բավականին զգույշ: Հաշվի առնելով այն փաստը, որ կառավարության, առողջապահության նախարարության և հիվանդությունների վերահսկման կենտրոնի կողմից իրականացվել են շատ արագ և համաչափ գործողություններ, վարակակիրների շփումները շատ արագ հայտնաբերելու ուղղությամբ: Այս 158 դեպքերի մեծ մասը գրանցվել է Բաթումիում, սակայն մենք համարյա տեղայնացրել ենք վարակի տարածումը»,- ասել է Էզուգբաիան:

Թողնել մեկնաբանություն