Կատալոնիայում շարունակվում են բողոքի ցույցերը
Կատալոնիայում շարունակվում են բողոքի ցույցերը

Բարսելոնայում ուսանողները արգելափակել  են երկաթգծի աշխատանքը, որի արդյունքում գնացքները չեն աշխատել մոտ 5 ժամ:

Նշենք, որ Կատալոնիայում շարունակվում է համընդհանուր գործադուլը: Ցույցի կազմակերպիչները տարածաշրջանի անկախությանը աջակցող արհմիությունների ներկայացուցիչներն են: Ցուցարարները փակել են մի քանի խոշոր փողոց, այդ թվում Ֆրանսիան Իսպանիայի հետ կապող հիմնական մայրուղին:

Ցուցարարները բողոքում են Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդոմոնի և նրա կողմնակիցների պաշտոնից հեռացնելու և նրանց նկատմամբ քրեական գործ հարուցելու դեմ: