Մադրիդում բողոքում են Կատալոնիայի հետ կապված Իսպանիայի կառավարության քաղաքականության դեմ
Մադրիդում ընթանում է լայնածավալ բողոքի ակցիա: Հազարավոր ակտիվիստներ բողոքում են Կատալոնիայի հետ կապված Իսպանիայի կառավարության քաղաքականության դեմ: Բազմահազարանոց հանրահավաքը կազմակերպել են ընդիմադիրները:
Ընդիմադիրները հանրահավաքը կազմակերպել են այն բանից հետո, ինչ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը կատալոնացի անջատողականների հետ բանակցություններում նշանակել է զեկուցող: Նրանք այդ գործողությունները համարում են անջատողականների մոտ դիրքերի զիջում և գնահատում են որպես մեծ հանցանք:
Յոթ ամսվա ընթացքում Կատալոնիան ղեկավարում էր Մադրիդը, սակայն մայիսին Կատալոնիայի կառավարումը կրկին անցել է ազգայնականների ձեռքը:
Հեղինակ -
Edgar Barsegyan