«Բրիթիշ Աիրվեյս» ավիաընկերության օդաչուների գործադուլի պատճառով հետաձգվել է 1500 չվերթ

«Բրիթիշ Աիրվեյս» ավիաընկերության օդաչուների գործադուլի պատճառով հետաձգվել է 1500 չվերթ: Այս մասին հայտնում է «տելեգրաֆ» հրատարակչությունը: Ավիաընկերությունը ուղևորներին կոչ է արել  չգնալ օդանավակայաններ, մինչև նրանց այլընտրանքային երթուղի առաջարկվի:

Ենթադրվում է, որ գործադուլից տուժելու է 280 հազար ուղևոր: Օդաչուների հիմնական պահանջը աշխատավարձի բարձրացումն է:

Սա «Բրիթիշ Աիրվեյսի» պատմության մեջ ամենամեծ գործադուլն է: