2019 թվականից աշխատավարձերի բարձրացման համաձայնության դեպքում, մետրոի աշխատանքը կվերսկսենք վաղվանից. Մետրոի մեքենավար
2019 թվականից աշխատավարձերի բարձրացման համաձայնության դեպքում, մետրոի աշխատանքը կվերսկսենք վաղվանից. Մետրոի մեքենավար

Եթե կողմերի միջև կձևակերպվի համաձայնություն, որ 2009 թվականի հունվարի 1-ից մեր աշխատավարձերը կմեծանան, աշխատանքը կսկսենք վաղը առավոտից,-այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է մետրոի գործադուլ անող մեքենավար Զազա Բարբաքաձեն:

Նրա խոսքերով, այս հարցի շուրջ մեքենավարների և քաղաքապետարանի ներկայացուցիչների միջև գոյություն ունի հաղորդակցություն:

«Մենք չենք բարձրացրել հարցը, որ աշխատավարձերը մեծանան այսօր, սակայն ստորագրված փաստաթուղթ պետք է լինի, որ 2019 թվականին լինի այն, ինչ պահանջում ենք: Երեկ եկել էին քաղաքապետը և փոխքաղաքապետը և բացատրել իրավիճակը, մարդիկ հասկացել են: Սակայն մենք պահանջում ենք ստորագրված փաստաթուղթ: Եթե այս համաձայնությունը ձեռք բերվի, ապա աշխատանքը կսկսենք վաղը առավոտից: Չնայած չեմ կարծում, որ աշխատանքը սկսեն ժամը 06:00-ից, որովհետև մեքենավարները հացադուլից հետո պետք է հանգստանան»,-հայտարարել է Զազա Բարբաքաձեն:

Թբիլիսիի մետրոպոլիտենը արդեն երկու օր է չի աշխատում: Թբիլիսիի քաղաքապետի և մեքենավարների միջև երեկ ուշ գիշերին կայացել է հանդիպում, որը ավարտվել է առանց կոնկրետ որոշումների: Ինչպես հայտարարել է մեքենավարներից մեկը, քաղաքապետի առաջարկը, որ աշխատավարձերի բարձրացման մասին քաղաքապետարանը քննարկումներ կսկսի 2019 թվականից, իրենց համար անընդունելի է: