Աշխատավարձի բարձրացման պահանջով Լեհաստանում մանկավարժները հայտարարել են գործադուլ
Աշխատավարձի բարձրացման պահանջով Լեհաստանում մանկավարժները հայտարարել են գործադուլ

Լեհաստանում մանկավարժները հայտարարել են գործադուլ: Այսօրվանից երկրի մասշտաբով չի աշխատելու հազարից ավել դպրոց: Մանկավարժները պահանջում են 30 տոկոսով ավելացնել աշխատավարձը:

Լեհաստանում ուսուցիչների աշխատավարձը 929 եվրո է, որը Լեհաստանում միջին աշխատավարձից ցածր է:

Ինչպես գրում է լեհական մամուլը, գործադուլի պատճառով հնարավոր է տապալվեն դպրոցական քննությունները:

Հատկանշական է, որ Լեհաստանի իշխող կուսակցությունը ընտրողներին խոստացել է ընդլայնել սոցիալական ծրագիրը, սակայն դա մանկավարժներին չի վերաբերել, որն առաջացրել է ուսուցիչների արհմիությունների դժգոհությունը: