Բարսելոնայում Կատալոնիայի անկախության կողմնակիցների հանրահավաքը վերաճել է ոստիկանության հետ բախման
Բարսելոնայում Կատալոնիայի անկախության կողմնակիցների հանրահավաքը վերաճել է ոստիկանության հետ բախման

Բարսելոնայում Կատալոնիայի անկախության կողմնակիցների հանրահավաքը վերաճել է ոստիկանության հետ բախման:

Ակցիայի մասնակիցների մի մասը փորձել է գրոհել շրջանային խորհրդարանի շենքը և քաղաքի կենտրոնում բարձրացնել բարիկադներ: Ծայրահեղական տրամադրված դիմակավոր ցուցարարները իրավապահների ուղղությամբ շպրտել են քարեր: Ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ կիրառել է ռետինե փամփուշտներ:

Կատալոնիայի անկախության մասին հանրաքվեի մեկամյակին նվիրված բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 180 000 մարդ: Մինչ այդ, օրվա ընթացքում ակտիվիստները քաղաքի տարբեր շրջաններում փակել էին ավտոճանապարհային և երկաթուղային մայրուղիները:

2017 թվականի հոկտեմբերին անցկացված հանրաքվեի մասնակիցների մեծ մասն աջակցել է Կատալոնիայի անկախությանը: