ԱՄՆ-ն այլեւս այլ երկրների թույլ չի տա իրենից օգուտ կորզել առեւտրի բնագավառում. Թրամփ
ԱՄՆ-ն այլեւս այլ երկրների թույլ չի տա իրենից օգուտ կորզել առեւտրի բնագավառում. Թրամփ

Միացյալ Նահանգներն այլեւս այլ երկրների թույլ չի տա իրենից առեւտրատնտեսական օգուտ կորզել, Վաշինգտոնը կաշխատի սոսկ իրավահավասար հիման վրա: Այդ մասին հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ Վիետնամում ելույթ ունենալով Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ-ի) գագաթնաժողովում:

Նա ընդգծել Է, որ ԱՄՆ-ն այլես «չի հանդուրժի խրոնիկական խախտումներն առեւտրի բանագավառում» եւ պնդելու Է արդար ու իրավահավասար առեւտրական քաղաքականություն վարելը»:

«Այս պահից մենք աշխատելու ենք իրավահավասար հիման վրա: Մենք այլեւ թույլ չենք տա օգուտ քաղել Միացյալ Նահանգներից: Ես միշտ ԱՄՆ-ը կդնեմ առաջին տեղում»,- ասել Է նախագահ Թրամփը:

Նա նշել Է, որ Վաշինգտոնը պատրաստ Է «աշխատել ղեկավարներից յուրաքանչյուրի հետ փոխշահավետ լուծման հասնելու համար»: