Զուրաբ Ջափարիձեի նոր կուսակցությունը կկոչվի «Գիրչի ավելի ազատություն»
Զուրաբ Ջափարիձեի նոր կուսակցությունը կկոչվի «Գիրչի ավելի ազատություն»

Զուրաբ Գիրչի Ջափարիձեն հայտարարում է, որ իր կուսակցությունը կոչվում է «Գիրչի ավելի ազատություն»:

Ինչպես նշել է Զուրաբ Ջափարիձեն, այսօր կուսակցության համագումարն է, հիմնադրվում է նոր կուսակցություն, որը կոչվում է Գիրչի, սակայն նրա ամբողջ անվանումը կլինի՝ «Գիրչի ավելի ազատություն»:

«Այսօր մենք ունենք համագումար, որտեղ պետք է անցնենք ֆորմալ մասը, որպեսզի գրանցում անցնենք, իսկ գրանցումը անհրաժեշտ է, որ ունենանք փաստաթուղթ, որի հիման վրա կկարողանանք մասնակցել հաջորդ ընտրություններին, որպեսզի պետության կողմից ճանաչվենք որպես կուսակցություն: Ըստ այդմ, մենք անցնելու ենք այդ ընթացակարգերը, որի մի մասը նախագահի ընտրությունն է, քաղխորհրդի ընտրությունը և վերստուգիչ հանձնաժողովի ընտրությունը, ինչը պահանջվում է օրենքով: Մենք այս ընտրություններն արդեն անց են կացրել առցանց, պարզապես մենք այսօր պաշտոնապես կստորագրենք դրանք, փաստաթղթերը կարգավորելու համար, որ դիմումը ներկայացնենք ռեեստրին»,- հայտարարել է Ջափարիձեն:

Նրա խոսքով, «Գիրչի ավելի ազատություն» կուսակցության նախագահը կլինի ինքը:

Հարցին, թե ինչով է այս կուսակցությունը տարբերվելու «Գիրչիից», որի անդամ էր նախկինում, Ջափարիձեն ասել է, որ այն ավելի բաց հարթակ կլինի ժողովրդի համար:

«Այն, ինչ վերջերս կարողացավ անել Գիրչին, այն է, որ շատ երիտասարդներ իրենց սիրտը հետ բերեցին դեպի քաղաքականություն և այլևս չեն նայում դրան այնպես, որ քաղաքականությունը կեղտոտ է, ես դրան չեմ դիպչի: Նրանք ունեն բազմաթիվ նախաձեռնություններ և գաղափարներ, որոնք, կարծում եմ, պետք է փորձեն, և նրանք կդառնան «Գիրչիի» նոր ճանաչելի դեմքեր: Ատրիբուտիկան, լոգոն և դրոշը իհարկ է նույնը կլինի, տարբեր կլինեն միայն ընտրկան համարները: Կարծում եմ ՝ «Գիրչիի» ընտրողները հեշտությամբ կտարբերեն, նրանք խելացի մարդիկ են: Մնացածը քաղաքական քարոզչության և գործունեության վրա է: Ժամանակի ընթացքում կարծում եմ, որ մենք ինչ-որ բան կհորինենք: Դուք նրանց ինչ-որ կերպ կկանչեք, իսկ մեզ այլ կերպ: Նրանք չեն կարող պահանջել պատկերանշանն ու դրոշը, քանի որ ոչ նրանք, ոչ մենք չենք ճանաչում հեղինակային իրավունքը և նման բաներ: Այդ պատճառով մենք միմյանց չենք բողոքի նման բաների համար», – հայտարարել է Ջափարիձեն: