Զուրաբ Ջափարիձե. Ոչ ոք չի պատրաստվում համաներում շնորհել դահիճներին

15:01, 25.04.2021

Ըստ «Գիրչին՝ հանուն ավելի ազատության» կուսակցության անդամ Զուրաբ Ջափարիձեի, ոչ ոք չի պատրաստվում համաներում շնորհել դահիճներին, նրանց, ովքեր հրամաններ են արձակել հունիսի 20-ի իրադարձությունների օրը, և քաղաքական պաշտոնյաներին:

«Իմ դիրքորոշումն այս դեպքում սկզբունքորեն չի տարբերվում մյուսներից: Ոչ ոք չի պատրաստվում համաներում շնորհել դահիճներին կամ հրաման արձակողներին և քաղաքական պաշտոնյաներին: Ընդհանուր առմամբ կա երեք ոստիկան, որոնց մեղադրանք է առաջադրվել: Շնորհակալ եմ բոլորին, ով քննադատում էր մեզ կամ մեզ կոչ էր անում չանել դա, ինչպես իմացա, ոչ ոք չէր պատրաստվում նման բան թույլ տալ», – ասաց Զուրաբ Ջափարիձեն:

Նմանատիպ